copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:25 07-09-2025

0։5 խայտառակ պարտության մեջ մեղքի բաժին ունի Փաշինյանը

Պորտուգալիայից 0։5 հաշվով խայտառակ պարտությունը տխրեցրել ու զայրացրել է ֆուտբոլի երկրպագուներին։ Ովքե՞ր են մեղավոր այս խայտառակության համար։

«Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի և աջակցության համար»,- խաղից հետո ասել է Էդուարդ Սպերցյանը։

«Իհարկե, ես շատ տխուր եմ: Պորտուգալիայի դեմ 0:5 հաշվով պարտվելը, այն էլ սեփական հարկի տակ, հաճելի չէ: Ներողություն եմ խնդրում բոլորից»,- հետխաղային ասուլիսի ժամանակ ասել է Եղիշե Մելիքյանը, ապա հավելել,- «Մենք պարտվել ենք, ընդունում ենք դա: Ես եմ մեղավորը: Գիտեմ, թե ինչու եմ այստեղ, և մենք պետք է շարժվենք առաջ՝ ընդունելով այս պարտությունն ու դրանից ստացված փորձը»:

Լավատեսորեն ենթադրելի է, որ ֆուտբոլիստներն ու մարզիչները կվերլուծեն խաղը, անհրաժեշտ հետևություններ կանեն և հաջորդ խաղերին ավելի լավ հանդես կգան, հիացմունք պատճառելով ժողովրդին։ Սակայն ոչ պակաս կարևոր է պետության վերաբերմունքը։

Ինչպիսի՞ վերաբերմունք ունի այսօր ՔՊ-ական իշխանությունը ֆուտբոլի նկատմամբ։ Եվ մեղքի ի՞նչ բաժին ունի Նիկոլ Փաշինյանն այս խայտառակ պարտության մեջ։

Խաղիղ առաջ կեղծ տոմսերը զայրույթ առաջացրին։ Երկրպագուներից ոմանք հայտնում էին կեղծ տոմսերի մասին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առավոտյան 10-ից 2 պակաս ազդարարեց Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկի մասին, րոպեներ անց, սակայն, պարզվեց, որ համակարգը խափանվել է, երկրպագուներն անգամ բազմաթիվ փորձերից հետո տոմս գնել չեն կարողանում։ Զուգահեռաբար տոմսեր վաճառվեցին սև շուկայում։ Ֆեդերացիան դեռ մայիսին զգուշացրել էր կեղծ տոմսերի վաճառքի ռիսկերի մասին: Ու եթե այսքանից հետո սեպտեմբերի 6-ին մարզադաշտի մուտքի մոտ կեղծ տոմսեր են հայտնվում, ապա պատասխանատվության առյուծի բաժին ունի իշխանությունը։ Այսինքն՝ սա ցուցիչ է, թե ինչքան անտարբեր են իշխանությունները ֆուտբոլի նկատմամբ։

Կարծիք կա, թե 0։5 պարտությանը նպաստել են նաև Փաշինյանի պարտվողական քաղաքականությունը, հանրային համերաշխության բացակայությունն ու ապագայի անորոշությունը։

Հայաստանի հավաքականը բարձր արդյունավետություն ունցել է 2016-2018-ին՝ 80%, 2018-2019-ին՝ 44,4%, 2009-2014-ին՝ 36,8%: Տեսակետ կա, թե 2016-2018-ին ժողվուրդը ոգևորված էր Քառօրյա պատերազում մեր զինվորների սխրանքներով։ 2018-2019-ին՝ Թավշյա հեղափոխությամբ։ Ժողովրդի ոգևորությունը փոխանցվում էր ֆուտբոլիստներին ու նրանք լավ արդյունքներ էին ցույց տալիս։ Իսկ 2009-2014-ին Հայաստանի ապագան որոշակի էր դարձել, ՀՀ-ն Եվրամիության հետ ասոցիացման բանակցություններ էր վարում։ Մարդիկ իրապես հույսով էին լցվել, որ լավ է լինելու։ Եվ այդ տրամադրությունը արձագանք էր գտնում նաև աշխարհում։

Այսօր պարտվողական կուրսը, խախտված ներքին խաղաղությունը, ապագայի անորոշությունը, ռուսական սայլին կապված մնալը ընկճում են ժողովրդին։ Այդ ընկճվածությունը տարածվում է նաև ֆուտբոլի վրա ու դառնում պարտության պատճառներից մեկը։

Կարճ ասած՝ 0։5 պարտությունը լուրջ ահազանգ է։ Եվ այդ պարտության հարցում իր բաժին պատասխանատվություն ունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նրա սխալները հանգեցրին ֆուտբոլային պարտությանը, վաղը կարող են այլ պարտությունների հանգեցնել այլ տեղերում։ Հարցն այն է՝ նա գիտակցու՞մ է մեղքի բաժինը, թե՞ կարծում է՝ ժողովուրդը մոռացել է ֆուտբոլի վերաբերյալ Փաշինյանի մեծ-մեծ խոստումները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա