copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 03-09-2025

Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաեւ Փաշինյանը. Հրապարակ

Անցած շաբաթ՝ օգոստոսի 25-ին, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` Նավակ ճոճողի ծննդյան խնջույքին մասնակցել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը։ Տարեդարձը նշել են «Աֆրիկյաններ»-ում։ Գաբրիելյանը նախընտրել է միայն տղամարդկանց ֆորմատը` կանայք ներկա չեն եղել:

Հյուրերը զարմացել են հատկապես Փաշինյանի ներկայությունից: Բանն այն է, որ Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ընտրությունների օրը ոչ սթափ վիճակում դրսեւորած վարքի պատճառով վայր դրեց մանդատը, եւ կային տեղեկություններ, որ կուսակցական վերնախավից են նրան հորդորել վայր դնել:

Բացի այդ, ՔՊ-ում խոսում են, որ վերջին ժամանակները Փաշինյանն այնքան էլ լավ չէր տրամադրված նրա հանդեպ:

Իշխանափոխության եւ դրանից հետո առաջին շրջանի պես իր հավատարիմ զինակիցը չի համարել: Իսկ թե ինչով է պայմանավորված Վիլենի նկատմամբ վերաբերմունքի շրջադարձը, թիմում ասում են, որ Փաշինյանը հասկանում է` կորցնում է իր զինակիցներին, ՔՊ հին կազմից մարդ չի մնացել իր կողքին, ով էլ մնացել է` մեծ դժգոհություններ ունեն իրենից եւ առաջին իսկ հնարավորության դեպքում թիկունքից հարված են հասցնելու:

Հավատարիմներ չկան, իր դեմ ծածուկ խմբավորումներ են ձեւավորվել։

Իսկ Վիլեն Գաբրիելյանը ՔՊ վարչության անդամության հայտ է ներկայացրել, կնշանակի` դեռ չի հեռանում, ուստի պետք է նրան պահել: Նրա ծնունդին մասնակցելը նաեւ մեսիջ է ՔՊ համագումարի պատվիրակներին, որ Գաբրիելյանին պետք է ընտրել։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում