copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:10 03-09-2025

Մեսրոպ Մաշտոցին այբբենարանից հանել են՝ «դարձնելով» QR կոդ. նոր սկանդալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Հայաստանում հնչեց ուստարվա առաջին զանգը՝ առանց մի շարք դասագրքերի, իսկ այբբենարանից ընդհանրապես հանված են Հայոց գրերի գյուտի եւ Մաշտոցի մասին տեղեկությունները:
Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ահազանգում է եւ պահանջում բացատրություն, թե ինչու է ստացվել այնպես, որ առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ե՛ւ նկարը, ե՛ւ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզաբանում ստանալու, սակայն այնտեղից նախընտրեցին երկար մտածել, գրավոր պատասխանել պաշտոնական հարցմանը: Իհարկե, ստանալուն պես կհրապարակենք։ Բայց քանի որ աղմուկը շատ մեծ էր, գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը ստիպված եղավ խոստովանական հայտարարություն տարածել. «Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, եւ, անկասկած, այդ բացը կլրացվի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար…
Սակայն ուզում ենք վստահեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սրտում է. մենք ընտրել ենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ եւս՝ կերպարը բացահայտելով առաջին երեք տառերը սովորելուց հետո. «է» տառը սովորելուց անմիջապես հետո այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման եւ Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի եւ նրա ստեղծած այբուբենի մասին»,- գրեց Բալայանը։
Ասել է թե՝ Մեսրոպ Մաշտոցը այբբենարանի սրտում է, այլ ոչ թերթերում:
Դասագիրքը լցված է QR-ներով, իսկ դպրոցներում հեռախոսով դաս անելը կարծես թե դառնում է սովորություն, ինչը, ըստ բժիշկների, խիստ վտանգավոր է երեխաների տեսողության համար։
Ստացվում է, որ նախարարությունը եւ Ժաննա Անդրեասյանը կորցրել են մայրենի լեզվի եւ հայոց պատմություն տանող ուղու քարտեզը։ Խճճվել հայկական իրենց հնարած իրականության մեջ, որտեղ «Տիկտոկ»-ն ու «Ինստագրամ»-ն են դոմինանտ, սրբազան ու կարեւոր: Մնացածը լիրիկա են»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում