Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:14 02-09-2025

Հավատում եմ, որ կտեսնվենք Շուշիում, վաղ թե ուշ, բայց անպայման Շուշիում. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Մտքիս մեջ այսօր հազար անգամ Արցախ եմ տեղափոխվել, հազար բան հիշել, հազար դրվագ վերապրել: Իրականում ծանր ապրումներով օր ստացվեց: Առավոտյան «Արցախի կանչ» հուշակոթողի բացմանն էի գնացել: Ամեն ինչ այդտեղից սկսվեց: Մինչ այս պահն Արթուր Վանեցյանի խոսքն է ականջիս մեջ: Ասաց` ժողովուրդը գերեզման չունի…

Որքան ճիշտ է ասում: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորություն չունեն, ծաղիկ խոնարհելու տեղ չունեն, ցավը ճնշելու ձև չունեն: Չունեն: Ուղղակիորեն չունեն:

Նայում էի Եռաբլուր եկած մարդկանց ու փորձում հիշել նրանց այնտեղ` Արցախում: Ստացվում էր: Ինքս էլ, կարծես, նրանց հետ Արցախ էի գնում ու հետ գալիս: Երկու իրականություն` այնքան իրար նման ու այնքան տարբեր…

Երկու օր առաջ իմացա, որ ՀՀ իշխանությունները պահանջել են հետաձգել հուշակոթողի բացումը` մի ուրիշ օր անել, անաղմուկ: Իսկ այսօր ընդամենը ճղճիմ մանրոգիություն դրսևորեցին` հոսանքազրկեցին «Եռաբլուր» պանթեոնը, թույլ չտվեցին բարձրախոսներ տեղադրել բացման արարողության համար: Հզոր են:

Ու՞մ դեմ են պայքարում` Արցախում հանգչող մեր հայրենակիցների, թե՞ այստեղ տառապող նրանց հարազատների: Սա ի՞նչ թշնամանք է: Որտեղի՞ց:

Կամ ու՞մ և ինչի՞ դեմ են կռվում ամեն գնով «Ազատության» հրապարակի «սակավամարդ» լինելը ցույց տվող օպերատորները, նրանց խմբագիրները, պատվիրատուներն ու տերերը: Ո՞վ են դրանք: Ինչի՞ մասին են:

Չգիտեմ, մտքերս շատ են և իսկապես ծանր: «Ղարիբ ախպեր» երգն է անընդհատ մտքիս գալիս. «էս մեծ տօնին սիրտս լացի կարօտ է»:

Բայց նաև հավատում եմ: Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել: 1991թ. սեպտեմբերի 2-ին ավելի լավ վիճակում չէինք: Բայց այն ժամանակ նպատակ ու կամք ունեինք: Ունեցանք նաև հաղթանակ: Այդ ճանապարհը պետք է նորից անցնել: Ու կանցնենք: «Ազատության» հրապարակում այսօր մենք հենց այդ ուղին բռնեցինք: Հետևաբար` կտեսնվենք Շուշիում: Վաղ թե ուշ, բայց անպայման Շուշիում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ