Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:05 02-09-2025

Ինչո՞ւ է Հայաստանը շրջանցում ԵՄ-ն՝ ընտրելով ՇՀԿ-ն. Սահմանադրության խախտման հերթական փորձը

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը` անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում: ՀՀ սահմանադրության 205 հոդվածով սահմանված է, որ վերպետական կազմակեպություններին ՀՀ անդամակցության հարցը լուծվում է հանրաքվեով։ Այսպիսով հարց է առաջանում՝ եթե ՀՀ-ն առանց հանրաքվեի անդամակցի ՇՀԿ-ին, կխախտի՞ ՀՀ սահմանադրությունը։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, ով նշեց, որ նախ պետք է հասկանալ ՇՀԿ-ն վերպետական կազմակերպություն է, թե ոչ:

«2 հարցադրում է պետք բարձրաձայնել. արդյո՞ք ՇՀԿ-ն որպես միջազգային կազմակերպություն դիտարկվում է, ու եթե, այո, ըստ էության, դիտարկվում է թե՛ մեր Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերի մասին օրենքով: Ասեմ ավելին, 205-րդ հոդվածը, որին հղում կատարեցիք, առաջին անգամ չէ, որ այս իշխանությունը ի դեմ Նիկոլ Փաշինյանի հնարավորություն են ունենում խախտելու, որովհետև նույն 205-րդ հոդվածը նաև սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հետ կապված հարցերն է նաև որոշվում հանրաքվեով, ու այս կարգավորումները պատահական չեն, սահմանադիրը նման կարևորագույն հարցերը, ինչպես մեր պետական միավորումների անդամակցությունը, ինչպես տարածքի փոփոխության հարցն է, պատվիրակել է քաղաքացուն»,- նշել է նա:

Ըստ Մելոյանի` մենք արդեն ունենք նախադեպը, որ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության գործնական իրավիճակում, ՀՀ իշխանությունները տարբեր մանիպուլյատիվ հիմնավորումներով խուսանավեցին այս դրույթի կյանքի կոչումից։ Հայաստանը, սակայն, ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացնում, բայց ՇՀԿ-ին ներկայացնում է։ Հարց է առաջանում. ինչո՞ւ է այսպիսի տարբերակված մոտեցում ցուցաբերվում, ՇՀԿ-ն ՀՀ-ին ավելի հարազա՞տ կառույց է, քան ԵՄ-ն։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ, ով նշեց, որ ընթացակարգն է տարբեր:

«Ընթացակարգը տարբեր է, Շանհայի անդամակցությունը չի հիմնվում քաղաքական արժեքաբանության վրա, ի տարբերություն ԵՄ-ի: ԵՄ-ի պարագայում քաղաքական արժեքաբանությունը շատ կարևոր է, այսպես ասած, նշանակություն ունի և հետևապես նաև անդամակցության գործընթացը ևս բարդացնում է և իրենից ենթադրում է ԵՄ-ի պարագայում բազմաթիվ պարտավորություններ: Եվ այդ կատարումները ստուգելու մեխանիզմներ, որոնք որ ընդհանուր բարդացնում են ԵՄ-ի անդամակցության ընթացակարգը ի տարբերություն Շանհայի։ ԵՄ-ի պարագայում անդամակցության գործիքները, քաղաքականից բացի, նաև իրավական շատ բաղադրիչներ ունեն, ի տարբերություն Շանհայի, որը որ ավելի շատ քաղաքական է. անդամ պետությունների կամքից է կախված»,- նշեց միջազգայնագետը:

Այսպիսով, ՇՀԿ անդամ երկրների որոշ գործընթացներ կարող են դիտվել որպես վերպետական որոշումների համակարգ, ինչը պահանջում է հանրաքվե։ Բայց եթե Հայաստանը ներկայացնի անդամակցությունը որպես միջպետական համագործակցության հարթակ, ապա իշխանությունը կարող է փորձել շրջանցել հանրաքվեն։ ՇՀԿ–ն ավելի թույլ ինստիտուցիոնալացված կառույց է․ այն չունի ԵՄ-ի նման խորը մեխանիզմներ և պարտավորեցնող համակարգեր։ Այսինքն՝ այն ընկալվում է որպես ավելի «փափուկ» կազմակերպություն՝ առանց պարտադիր քաղաքական և տնտեսական չափանիշների։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել