Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:00 02-09-2025

Վայ լավ էլի, մենք մեր ծննդյան օրը չգիտենք, ուր մնաց Արայիկ Հարությունյանին ինչ-որ բան մաղթենք․ հարցում

Այսօր ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծննդյան օրն է, նա դարձավ 46 տարեկան։ Հարությունյանը մշտապես աչքի է ընկել սկանդալային նախաձեռնություններով։ Օրինակ՝ դեռևս իր պաշտոնավարման առաջին օրերին իր աշխատասենյակում ընդունել էր հայտնի տրանսվիստիտ մարմնավաճառին, քննադատություններից հետո էլ հայտարարել էր, որ նախարարը բոլորի նախարարն է։ 2019-ին ԿԳՄՍՆ-ն ֆինանսավորել էր «Հուզանք և զանգ» պիեսի բեմադրությունը։ Նույն շրջանում նա փորձ է արեց նաև ԲՈւՀ-երում Հայոց լեզվի և Հայոց պատմության դասավանդումը ոչ պարտադիր դարձնել և այլն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մեծ մասը չճանաչեց Արայիկ Հարությունյանին, որոշներն էլ առողջություն մաղթեցին։ «Ընդհանրապես ոչինչ, ես իրան լավ չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ չի մաղթում։ «Վայ լավ էլի, մենք մեր ծննդյան օրը չգիտենք»,- նշեց նա։

«Ոչ մի բան»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ