Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:01 02-09-2025

Նոր բրենդ՝ հին տեղում, իշխանական շնչով․ Հրապարակ

Սամվել Ալեքսանյանին ձեռնոց նետած Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «8 8» սուպերմարկետները տարածվում են։ Օրերս Կապանում եւ Գորիսում են մասնաճյուղեր բացվել։ Սակայն դա անում են ուրիշների կայացած բիզնեսի հաշվին։ Պատմեցին, որ Կապանում երկար տարիներ գործող «Պրեստիժ» խանութների տիրոջը հուլիսին հարկային մեծ տուգանքների տակ են գցել, որով դրդել են վաճառել բիզնեսը։ Այդ տուգանքի մասին «Կապան քաղաք» ֆեյսբուքյան էջն էր գրել՝ ահազանգելով նման զարգացումների մասին։

Գրել էին, որ Գորիսի «Շանե» սուպերմարկետը դադարեցնում է գործունեությունը, նույն տեղում շուտով կբացվի «8 8»-ի մասնաճյուղը։ «Այս ամենը պատահական չէ․ Կապանում արդեն ընթանում է նույն սցենարով զարգացում։ 2 խոշոր սուպերմարկետների նկատմամբ, որոնք պատկանում են մեկ սեփականատիրոջ, 100 միլիոնավոր դրամների տուգանքներ են նշանակվել։ Դրանից հետո սեփականատերը կանչվել է «զրույցի»։ Ի՞նչ են ասում՝ գուշակել պետք չէ։ Վերջում կրկին նույն պատկերը՝ նոր բրենդ հին տեղում, իշխանական շնչով։ Այնպես որ, սիրելի կապանցիներ, մինչեւ տարեվերջ սպասեք իշխանական բրենդին։ Սա պարզապես տնտեսական փոփոխություն չէ՝ պետական լծակների կիրառման անթաքույց օրինակ է՝ բիզնես խլելու համար։ Իշխանության հետ կապ ունեցող տնտեսվարողը չի զարգացնում իր մրցունակությունը, այլ սրբում է մրցակիցներին՝ հարկայինների, վարչական տույժերի, «զրույցների» թիրախավորման միջոցով։ Սա պետական ռեկետ է՝ նոր փաթեթավորմամբ։ Երբ խանությունը բիզնես է անում ոչ թե հավասար պայմաններով, այլ՝ սեփական լծակներով»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին