copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 22:49 01-09-2025

Հայաստանի հավաքականը անցկացրել է առաջին մարզումը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է սեպտեմբերյան մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մեր ընտրանին անցկացրել է առաջին մարզումը հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Նշենք, որ առաջին մարզումը բաց են թողել Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը, Վահան Բիչախչյանը և Նաիր Թիկնիզյանը։

Տիգրան Բարսեղյանը, Նաիր Թիկնիզյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից