copy image url
Ավելին 1 տարի առաջ - 22:44 29-08-2025

Կյանքից հեռացել է Ստանիսլավ Տարասովը

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Նա մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

«Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարում էր»,- պատմել է կինը՝ նշելով, որ ամուսինն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը:

Քաղաքագետը ախտորոշումը թաքցնում էր հանրությունից:

Ստանիսլավ Տարասովը ծնվել է Կիրովաբադում 1953թ.-ին: Լուսաբանել է Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերը, Արցախի հիմնախնդիրը։ Ազատ տիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքի համար պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի շքանշանով և աֆղանական մի շարք մեդալներով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ