-
Ավելին 4 տարի առաջ - 13:54 20-09-2021

Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։

Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936թ-ի մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում: 1958 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1973 թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում, 1975 թ-ին՝ պրոֆեսորի: 1996 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1991-2006թթ-ին աշխատել է ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-2013թթ-ին՝ ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2013թ-ից նույն ամբիոնի պատվավոր վարիչն էր:

Էդվարդ Չուբարյանի գիտական հետազոտությունների բնագավառն ընդգրկում էր գրավիտացիայի Էյնշտեյնի և այլընտրանքային տեսությունները, գերխիտ երկնային մարմինների ֆիզիկան, սպիտակ թզուկների և նեյտրոնային աստղերի կառուցվածքը:

Էդվարդ Չուբարյանն արժանացել է ՀՍՍՀ Լենինյան Կոմերիտմիության մրցանակի «Առանցքահամաչափ դաշտերը Էյնշտեյնի գրավիտացիոն տեսությունում» աշխատանքի համար, Խաչատուր Աբովյանի մեդալի, ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Ֆ. Նանսենի մեդալի և ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ կոչման:

Էդվարդ Չուբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-20։00-ին։

facebook sharing button

messenger sharing button

twitter sharing button

skype sharing button

pinterest sharing button

sharethis sharing button

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ