copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:57 29-08-2025

Ադրբեջանի ինքնիշխանության մասին խոսել դժվար է. Ալիևը դարձել է Էրդողանի դրածոն

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

Թուրքիան Բախտիյար Էրսայի փոխարեն Ադրբեջանում «Ծառայողական խմբի» նոր հրամանատար է նշանակել։

Բախտիյար Էրսային փոխարինելու է Սոներ Օրուջօղլուն։

Վերջինիս արդեն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը։

Սոներ Օրուջօղլուն գեներալ է, նրա մասին առայժմ շատ տվյալներ չեմ հասցրել ուսումնասիրել։

Սակայն նշանակումն ինքնին ուշագրավ է, քանի որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ցույց տալ, թե ունի առանձին բանակ, բայց ակնհայտ է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը այլևս դարձել է «մեկ ազգ, մեկ պետություն, մեկ բանակ», և խոսել Ադրբեջանի ինքնիշխանության մասին, իհարկե դժվար է։

Ալիեւը դարձել է Էրդողանի դրածոն, կառավարիչը, ով ամեն հարցում հաշվետու է Էրդողանին։

Ի դեպ, ասվածի լավագույն ապացույցը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն էր, որ «Հայաստանի հետ վաշինգտոնյան ամբողջ պրոցեսը սկզբից մինչև վերջ Թուրքիայի հետ խորհրդակցվել է», եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, կդառնա, որ Ալիևը արտաքին քաղաքականության մեջ ամբողջովին կախյալ է Թուրքիայից։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում

Ձեզ գուցե հետաքրքրի