copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:30 29-08-2025

Իրանի խորհրդարանը մշակում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու օրինագիծ

Իրանի խորհրդարանն օրենք է մշակում, որը նախատեսում է երկիրը դուրս բերել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների հնարավոր վերականգնումից հետո․ հայտնում է «Ազատություն»-ը։

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հինգշաբթի օրը գործարկեցին այսպես կոչված «հետադարձ կապի» մեխանիզմը, որով վերականգնվում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի պահանջները չկատարելու համար։

Թեհրանն ի պատասխան սպառնում է դուրս գալ ավելի լայն պայմանագրից, որը համարվում է միջուկային զենքի վերահսկողության անկյունաքարը։

«Օրենքի նախագիծը օրակարգում է և հաջորդ շաբաթ կանցնի իրավական վերանայման և հաստատման գործընթաց», - ուրբաթ օրը Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է պատգամավոր Հոսեյն-Ալի Հաջի-Դելիգանին։

Իրանցի օրենսդիրի խոսքով՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման դեպքում Արևմուտքի հետ հետագա միջուկային բանակցություններն այլևս իմաստ չեն ունենա։

Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը ծառայում է բացառապես խաղաղ, քաղաքացիական նպատակների, մինչդեռ Արևմուտքը մտավապություն ունի, որ Իրանը փորձում է ատոմային ռումբ ստեղծել։

Նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Վաշինգտոնը դուրս բերեց 2015 թվականի համաձայնագրից, հայտարարելով, որ գործարքը բավարար չափով չի սահմանափակում Իրանի միջուկային նկրտումները։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից