Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:10 29-08-2025

Քննարկվել է մի շարք հուշարձանների տարածքներում պեղումներ իրականացնելու թույլտվությունների հարցը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2023 թ․ դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու չափորոշիչները» և հանձնաժողովի դրական եզրակացությունները՝ 9 պատմամշակութային օբյեկտի տրվել է հուշարձանի կարգավիճակ։ Այդ օբյեկտներն են՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 20 (1945-1947 թթ.) և 22 (1949 թ.) հասցեների բնակելի տները, Շենգավիթ վարչական շրջանի եռամաս սյունաշար կառույցը (մ․թ․ա․ 7-6-րդ դդ.), Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Ժայռափոր համալիրը (5-13-րդ դդ.), Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի դամբարանադաշտը, խաչքարը (9-10-րդ դդ.) և Վիշապաքարը (Ցից քար, Ջրի քար, Արծվաքարի սար - 1) (մ.թ.ա. 2-րդից 1-ին հազ.), նույն մարզի Դարանակ գյուղի բնակատեղի (մ.թ.ա. 2-րդից 1-ին հազ.), Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի եկեղեցին (10-13-րդ դդ.)։

Քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դամբարանադաշտ (Ք. ա. II-I հազ.), խաչքար, վիշապաքար, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հնձան (19-րդ դ․ վերջ-20-րդ դ․ սկիզբ), Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի Սբ․ Խաչ մատուռ (12-րդ դ., պետցուցիչ՝ 5.104.14), գերեզմանոց (12-13-րդ դդ, պետցուցիչ՝ 5.104.14.1), Կոտայքի մարզի Արգել գյուղի «Լուսակերտ-Արգել» ամրոց (Ք. ա. III հազ.- միջնադար) (պետցուցիչ՝ 6.14.2), Բջնի գյուղի եկեղեցի Սբ. Սարգիս (7-րդ դ., պետցուցիչ՝ 6.19.15), Գերեզմանոց (9-16-րդ դդ., պետցուցիչ՝ 6.19.15.1), Սյունիքի մարզի Տաթև գյուղի Տաթևի վանք վանական համալիր (Սբ. Եվստաթեոս առաքյալի ուխտ՝ 9-20-րդ դդ. (պետցուցիչ՝ 8.97.9) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ