copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:00 29-08-2025

15 րոպեն ոչինչ չի փոխի․ դասերը շուտ սկսելու որոշումը հիմնավորված չէ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Մինչև հիմա դասերը 8։30 էին սկսվում։ Այստեղ խոսքը 15 րոպե շուտ սկսելու մասին է։ Ուղղակի ես հիմնավորումը չեմ տեսել, թե ինչի համար հիմա պետք է 8։30-ի փոխարեն 8։15 սկսվեն։ Կարծիքներ կան, որ դա հոգեբանական սթրեսի կարող է ենթարկել երեխաներին, նշում են, թե ուսուցիչները կամ ծնողները ինչ պիտի անեն, երբ երեխաներին շուտ տանեն դպրոց և դրանից հետո սպասեն իրենց աշխատանքի վայր գնալուն ու մնացած բաների հետ կապված, բայց ես, ճիշտնասած, 15 րոպեի մեջ էական տարբերություն չեմ տեսնում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով Երևանի դպրոցներում դասերը 8։30-ի փոխարեն 8։15 սկսելու որոշմանը։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը երեկ հայտնել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։ Ժաննա Անդրեասյանն այսօր կայացած ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ միայն Երևանի դպրոցներում դասերը 8։15 կսկսվեն, իսկ մարզերի դպրոցները դասերը կսկսեն ժամը 9։00-ին։

Փորձագետը նշում է՝ աշխարհում երկրներ կան, որտեղ դասերն ավելի շուտ են սկսվում և խոսքը հիմնականում եվրոպական երկրների մասին է։ «Դա նաև ինչ-որ տեղ կապված է Հայաստանի ժամային գոտու հետ։ Ես գիտեմ, որ Հայաստանում հիմա այն ժամը, որը գործում է, դա մեկ ժամ ավելի ավելի ուշ է։ Այսինքն՝ լավ կլինի, որ ամեն ինչ մեկ ժամ ավելի շուտ սկսվի։ Սա իմ տեսակետն է, որ դա էական նշանակություն ու ազդեցություն պիտի որ չունենա դասապրոցեսի վրա։ Նույնիսկ կարող եմ ասել՝ եթե հիմնավորում լինի, ինչի համար 15 րոպե ավելի շուտ սկսել, էդ հիմնավորման հիման վրա կարելի է եզրակացություններ անել, որը հիմա, ցավոք սրտի, չկա, և էդ հիմնավորման վրա հիմնվելով՝ որևէ բան չեմ կարող ասել։ Միջազգային պրակտիկայի վրա հիմնվելով՝ կարծում եմ, որ սա էական նշանակություն չպիտի ունենա»,- ասաց նա։

Oragir.News-ի դիտարկմանը, որ այս որոշումը հիմնավորում են երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և խցանումներից խուսափելու անհրաժեշտությամբ՝ Ատոմ Մխիթարյանն արձագանքեց, որ դա շատ վատ հիմնավորում է։ Նա շեշտեց՝ Հայաստանի դպրոցների ավելի քան 75%-ը Երևանում չէ, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է Երևանի երթևեկության մասին։ «Անգամ դպրոցների 20%-ը Երևանում չէ, ուրեմն՝ դա հիմնավորում չէ։ Եթե դա է հիմնավորումը, ուրեմն, անիմաստ է այդ մասին խոսել, որովհետև մենք, երբ որ կրթության մասին ու դպրոցների մասին խոսում ենք, պիտի մարդկանց մտահորիզոնն այնքան լայն լինի, որ Երևանից գոնե մի քիչ դուրս գա։ Դա հիմնավորում չէ, և էդպիսի հիմնավորումները ծիծաղելի են»,-կարծում է նա։

Oragir.News-ի ճշտող հարցին՝ աշխարհում ընդունվա՞ծ է դասերն ավելի վաղ սկսել՝ մեր զրուցակիցը դրական պատասխանեց․ «Այո՛, ավելի շուտ են սկսում։ Օրինակ, Ավստրիայում 7։30 են սկսում։ Ուղղակի, պետք է հաշվի առնել, որ, օրինակ, աշխատանքային ժամն էլ, օրինակ, Ավստրիան ենք ասում, Ավստիայում ավելի շուտ է սկսվում, քան թե, օրինակ, Հայաստանում։ Եթե էդ ռեժիմը փոխում ենք, ավելի լավ կլինի, իսկապես, ավելի շուտ ամեն ինչ սկսել, և էդ ժամանակ երեկոն ավելի երկար կլինի։ Ես դրա կողմնակիցն եմ՝ եթե ժամային գոտին չենք փոխում 1 ժամ, ապա կարելի է աշխատանքն, օրինակ, ավելի շուտ սկսել, և դա ավելի արդյունավետ է»։

Ամփոփելով իր խոսքը՝ Ատոմ Մխիթրյանը հիշեցրեց այն ասացվածքը, որ «ով կանուխ է արթնանում, նա հասցնում է ամեն ինչ»։ «Իրենք կարճ ասում են՝ կանուխ արթնացողին տղա է լինում, այսինքն՝ նրա գործերը հաջողվում են։ Այնպես որ, արժի, որ իսկապես շուտ արթնանալ, ամեն ինչ ավելի արդյունավետ կլինի, ես դրա կողմնակիցն եմ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին