Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:12 29-08-2025

Հիմնադրում ենք «Մեր ձևով» շարժումը, երկրորդ փուլով կուսակցություն կհիմնենք և կմասնակցենք ընտրություններին․ Նարեկ Կարապետյան

Այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսի ժամանակ ընթերցվեց Սամվել Կարապետյանի օգոստոսի 13–ի ուղերձը։

«Սիրելի հայրենակիցներ, շուտով հանրությանը կներկայացնենք մեր ձևով շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը, զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր սուրբ եկեղեցին։

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը, ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են, մենք շարունակելու ենք մեր ձևով»։

Նարեկ Կարապետյանը ասաց, որ 2026-ի ընտրություններին կմասնակցեն նորաստեղծ կուսակցությունով։ Իր խոսքով՝ կստեղծվի սկզբունքորեն նոր քաղաքական ուժ, ինչպես հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին