copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:34 28-08-2025

Միքայել Սրբազանի գործով այսօր վերդիկտ չի կայացվել

Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց հռչակել Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ:

«Քաղաքական հետապնդման ենթարկվող ցանկացած անձ ուշ, թե շուտ պետք է արդարացվի և արդարացվելու է»,– իր եզրափակիչ ելույթի վերջում հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյանը, ապա դիմեց դատավորին՝ հորդորելով վճիռը խղճով կայացնել։

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 2-ին՝ 14։30–ին։