copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:10 27-08-2025

Դասագրքերի վարձավճարներից 3 000 դրամ կվերադարձվի ծնողներին․ նախարար

5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3 000 դրամ կվերադարձվի ծնողներին, եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում. այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծնողներին կուզեմ իրազեկել, որ եկամուտների ընդհանուր հայտրարագրման գործընթացում սոցիալական կրեդիտների վերադարձի մեխանիզմն է գործում, սա վերաբերում է նաև դասագրքերի վարձավճարներին:

Ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր 5-12-րդ դասարանի երեխայի համար նրանք ստանալու են դասագրքերի վարձակալության համար 3 000 դրամ գումար, որպես ետվերադարձ: Այս գործընթացն իրականացվելու է ամբողջությամբ ինքնաշխատ եղանակով: Ծնողի կողմից որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջվելու, քան իր եկամուտների հայտարարագիրը լրացնելը, որը, բնականաբար, ընդհանուր պահանջ է»,- ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից