«Իմ ինֆորմացիայով՝ 45-50 հոգու մասին է խոսքը, բայց եկեք չխոսենք, այսպես ասած՝ հեռացվածների մասին»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե մինչ օրս քանի աշխատակից է հեռացել ՀԷՑ-ից, ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Կան շատ դիմում գրողներ, ովքեր տարբեր ճնշման միջոցներով դիմում են գրել։ Ռոմանոս Պետրոսյանի նշանակվելուց հետո բոլոր դիմում գրողները հեռացվածի կարգավիճակ պիտի ունենան»,- ասաց նա։