Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:37 26-08-2025

Արցախի էջը փակված չէ. մենք չենք ուրանում, չենք մոռանում և  շարունակում ենք մեր պայքարը. Սաղաթելյան

Սիրելի հայրենակիցներ,

սեպտեմբերի 2-ը սովորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առավ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը։

Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։

Սակայն, ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն։

Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով հարյուր հազարավոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միևնույն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրա, ապրեցնել ազգային ժառանգությունը։

Ու այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամեն հայ մարդու պայքարն է։

Եվ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնություններից, այս հարցում մենք պետք է լինենք միասնական և տեր կանգնենք մեր իրավունքներին։

Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հավաք, որտեղ մենք բոլորով կհայտարարենք`

❗️Արցախյան հակամարտությունը լուծված չէ,

❗️որ մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները,
որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,

❗️որ մենք պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ։

Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում և շարունակում ենք մեր պայքարը:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում միասին՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության։

Իշխան Սաղաթլյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել