copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:37 26-08-2025

Արդյոք արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանո՞ւմ․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի գրառումը․

Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում․

Արտահերթ ընտրությունների թեման քննարկվում է իմպուլսիվ ու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախված հնարավորություն։ Ինչո՞ւ է այդպես. մի երկրում, որտեղ մեկ հոգին առանց որևէ դիմադրության կայացնում է իրեն հարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պետք է այս հարցում տատանվի կամ հաշվի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդեմ իր շահի։ Ամենայն հավանականությամբ՝ կա պատճառ։

Արդյոք որոշումը կայացվում է Երևանո՞ւմ

Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, և ամենակարևորը՝ Վաշինգտոնյան ստորագրումներից հետո ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ծագում է հարց՝ արդյոք արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանո՞ւմ։

Միանշանակ է, որ ՀՀ իշխանության նեղ խումբը կցանկանա արտահերթ ընտրություններ, և դրա համար նրանք ունենք փաստարկներ.

1. Կա որոշակի հետփաստաթղթային ֆոն, «բերված խաղաղության լեգենդը», և այն ուժեղ է, քանի դեռ թարմ է։ Ինչո՞ւ ձգել։

2. Իշխանությունը բանտերը լցրել է ակտիվ դեմքերով, կոպիտ ասած՝ ակտիվությունը փողոցից տեղափոխել է բանտեր։ Բայց սա չի կարող անվերջ տևել, արդեն իսկ անցել է «ահաբեկչական շոկը», և դատավարությունները սկսում են աշխատել հօգուտ դատվողների։

3. Նոր ձևավորվող պոտենցիալ ուժերը դեռևս ձևավորված չեն, և տրամաբանական կլիներ ընտրություններն անցկացնել առանց նրանց։

Թվում է, թե միայն այս երեք կետերը բավարար են, որպեսզի իշխանությունը գնա արտահերթի (թեև սա նույնպես չի երաշխավորում հաջողություն, սակայն հերթականով շատ ավելի բարդ է լինելու), բայց չի գնում։ Ինչ-որ կարևոր բան նրան հետ է պահում, արգելափակում է այդ պրոցեսը։

Հայացք դրսից

Փորձենք հասկանալ Վաշինգտոնյան ստորագրության մյուս երկուսի արձագանքը արտահերթի գաղափարին։ Նրանց համար, հատկապես՝ Թրամփի, ստորագրումից հետո արտահերթը կնշանակի «թռնել» պայմանավորվածություններից։ Թրամփի վարչակազմը կասի՝ ստորագրել ես, ու առջևում մեկ տարի ունես՝ ինտենսիվ զբաղվիր ստորագրվածի իմպլեմենտացիայով։ Մի տարում այնքան գործ կարելի է անելու։ Պատկերացրեք Թրամփի ռեակցիան, եթե մեծ շուքով, նոբելյան մրցանակի շեմին, իր հետ թուղթ ստորագրածը հայտարարի արտահերթ ընտրության մասին և մեծ հավականությամբ պաշտոնանկ արվի։ Հետևաբար, ամերիկյան կողմը կտրուկ դեմ է լինելու արտահերթին։

Ալիևը պարագայում գրեթե նույն վիճակն է, իհարկե՝ որոշ առանձնահատկություններով։ Իշխանության նեղ խմբի՝ մի քանի տարի շատ լավ աշխատող փաստարկները Ալիևի համար արդեն կորցնում են ակտուալությունը։ Այ սա է հենց իրավիճակի փոփոխության կարևոր պահը։ Նիկոլը կասի՝ արտահերթ անեմ, որպեսզի վերարտադրվեմ ու սկսենք աշխատել։ Բայց Ալիևն արդեն թղթի վրա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ հիմա նա շահագրգիռ է ոչ թե Նիկոլի վերարտադրմամբ, այլ՝ ստորագրվածի իրականացմամբ։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ շատ բաներ անշրջելի դարձնելու, իրական հողի վրա կյանքի կոչելու համար։

Նիկոլի հակափաստարկին՝ թե բա որ հերթական լինի, ես կարող է չընտրվեմ, լուռ պատասխանում են՝ դա արդեն քո պրոբլեմն է։ Ալիևն ու Թրամփը ստացել են թղթի վրա՝ ինչ ուզում են, հիմա հայկական կողմի ստորագրողին ասում են՝ սկսիր իրականացնել։

Եթե առաջ Նիկոլն ասում էր՝ ես չլինեմ չեք ստանա ձեր ուզածը, հիմա բոլորը ստացել են իրենց ուզածը։ Հիմա նրանք ուզում են ոչ թե ստորագրություն, այլ՝ ստորագրվածի ինտենսիվ իրականացում։ Սրանք լրիվ տարբեր բաներ են, և ուզում են այս մեկ տարում հրապարակված և չհրապարակված պայմանավորվածությունների իրականացում։Եվ այստեղ նրանց քիչ է հետաքրքրում անձամբ Նիկոլի կոմֆորտը կամ նրա անձնական հեռանկարները։ Եվ իհարկե, այս բոլորին միասին ընդհանրապես չեն հետաքրքրում Հայաստանի ու նրա իրական ժողովրդի շահերն ու ցանկությունները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ