copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 25-03-2023

Մենք պետք է իմանանք, թե որտեղ են կայացվում կարևոր որոշումները. Վրաստանի նախագահն ընդունել է, որ նախկին վարչապետ Իվանիշվիլիի կարգավիճակն անհասկանալի է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ հրապարակային հայտարարությամբ խոստովանել է, որ միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին դեռևս կարող է ազդել երկրի իրավիճակի վրա՝ չնայած այն բանին, որ վերջինս պաշտոնապես դուրս է եկել քաղաքականությունից։ Ինչպես փոխանցում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին նախկինում մշտապես խուսափում էր պատասխանել այս հարցին։

Զուրաբիշվիլին շեշտել է, որ նախկին վարչապետ Իվանիշվիլիի կարգավիճակը շատ անհասկանալի է այն բանից հետո, երբ նա լքեց կառավարությունը։ Նրա խոսքով՝ երկրի արտասահմանյան գործընկերները հարցնում են, թե որտեղ են կայացվում հիմնական որոշումները, բացի այդ նման հարց կամ զգացում կա Վրաստանի հասարակության ներսում։

Վրաստանի նախագահը հայտնել է, որ երբ նման հարցեր են առաջանում, դա ինքնին վատ է քաղաքական համակարգի համար, քանի որ բնակչությունը պետք է իմանա, թե որն է պատասխանատվության կենտրոնը, և ով է պատասխանատու որոշումների և հռետորաբանության համար։ Նա նաև ասել է, որ փորձել է հանդիպել Իվանիշվիլիի հետ՝ նշելով, որ ցանկանում է՝ հանդիպումը ավելի հստակություն մտցնի վրացական քաղաքականության մեջ։

«Կան բազմաթիվ մեսիջներ դրսից, որոնք (Իվանիշվիլին-խմբ) պետք է հասկանա և լսի, եթե նա ղեկավարում է»,- հավելել է նա։

Հաղորդավարի հարցին, թե արդյոք Բիձինա Իվանիշվիլին օլիգարխ է, Վրաստանի նախագահը հետևյալ պատասխանն է տվել.

«Հավանաբար, այո՝ այն առումով, որ նա ունի փող, լրատվամիջոցների ազդեցություն և քաղաքական ազդեցություն: Բայց օլիգարխիայի խնդիրն ավելի մեծ է, քան Իվանիշվիլինը։ Իսկ Իվանիշվիլիի խնդիրն ավելի մեծ է, քան օլիգարխիան։ Դա այս քաղաքական համակարգի անթափանցիկությունն է: Մենք պետք է հասկանանք և իմանանք, թե որտեղ են կայացվում կարևոր որոշումները, ինչպես կարելի է փոխել կամ ազդել այդ որոշումների վրա»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ