copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:57 24-08-2025

Քաղաքակրթությունը չի կարելի զիջել բարբարոսներին, որովհետև քո սրբատեղին ավերվելու է, յուրացվի և վերածվի գոմի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այսօր հասանք Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում՝ Բերդի ձոր վայրում գտնվող Անապատ գյուղատեղին, որտեղ 13-14-րդ դարերի մատուռ կա՝ վերաշինված 19-րդ և վերանորոգված 20-րդ դարում, որն այսօր էլ ծառայում է որպես սրբավայր։

Մատուռն ամբողջովին փլուզված է եղել հավանաբար 17-րդ դարում տարածքի հայաթսփումից հետո, իսկ վերջինիս քարերն այստեղ հաստատված վաչկատուն բարբարոսական տարերքն օգտագործել է կենցաղային նպատակներով, և միայն տարածքի’ 19-րդ դարում վերահայկականացման շնորհիվ է, որ մեր նախնիների քաղաքակրթական ջանքի այս արգասիքը պահպանվել է մինչև մեր օրերը։

Քաղաքակրթությունը չի կարելի զիջել բարբարոսներին, որովհետև այդ դեպքում քո նախնիների քաղաքակրթական ջանքի գոհար սրբատեղին, ցավալիորեն, կա՛մ ավերվելու է, կա՛մ՝ յուրացվելու և կամ՝ վերածվելու գոմի»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից