Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 16:32 23-08-2025

TRIPP-ը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը, որը կառավարելու է ԱՄՆ-ը, կարող է դառնալ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղու մի մասը, եթե Վաշինգտոնը չսահմանափակի դրա օգտագործումը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյաների։

Ամերիկյան լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ TRIPP-ը կառավարելու բացառիկ իրավունքը թույլ կտա Միացյալ Նահանգներին որոշել, թե ինչպես այն կօգտագործվի, հետևաբար՝ Վաշինգտոնի դիրքորոշումից է կախված, թե արդյոք խոշոր արտահանողները, այդ թվում՝ Չինաստանը, կկարողանան օգտվել առևտրային ուղուց։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է: Փաստաթղթով ամրագրվում է, որ Երևանն աշխատելու է Վաշինգտոնի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել