Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 14:02 23-08-2025

Վերև-ներքև շունչ չկա, միայն դատարկ տներ են. Աքորիի բնակիչ

Ալավերդի քաղաքից ընդամենը 3 կմ է հեռու Աքորի բնակավայրը: Գյուղը Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին է ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա:

Գյուղացիները անկախության առաջին իսկ տարիներից հեռացել են հողից, մշակում թերևս միայն տնամերձ հողամասերը: Դեռ խորհրդային տարիներից գյուղի տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնել ու վերադարձել: Վերջին տարիների ՌԴ մեկնելու փոխարեն աքորեցի տղամարդիկ նախընտրում են աշխատել մայրաքաղաքում ու մեծ մասն իրենց հետ տանում են նաև ընտանիքներին:

Աքորեցի տիկին Շուշանը պատմում է, որ իրենց փողոցն արդեն կիսադատարկ է: Գյուղում ու հարևան Ալավերդիում աշխատանք չգտնելով, մարդիկ տեղափոխվում են մայրաքաղաք: Գյուղի՝ խոտհարքների վերածված վարելահողերն այդպես էլ չեն մշակվում, անասնապահությամբ զբաղվողներն էլ տարեցտարի պակասում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել