copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 10:22 23-08-2025

Լևոն Արոնյանը կես միավոր է հետ առաջատարից

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Միանձնյա առաջատարը 3,5 միավոր վաստակած ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որի մրցակիցն այս տուրում ամերիկացի Ուեսլի Սոն էր։

Կարուանայից կեսական միավոր են հետ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) և հնդիկ Պրագնանադհա Ռամեշբաբուն։

Արոնյանը 5-րդ տուրում խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի, Ռամեշբաբուն՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։

Սամուել Սևյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ և 2,5 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Կանցկացվի 9 տուր։

Sinquefield Cup-ի մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 100 հազար դոլար։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է