copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:15 23-08-2025

Բնակարան, մեքենա, 28 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն 4-րդ տարին է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։ Արմեն Գրիգորյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ 2020 թվականին նա գնել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 2023 թվականին գնել է Toyota մակնիշի մեքենա 11 մլն 500 հազար դրամ արժեքով։ Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 8 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները՝ 28 մլն 522 հազար դրամ, որից 22 մլն 991 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 5 մլն 530 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։ Ըստ հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 338 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ Գրիգորյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։ Նա վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 422 հազար դրամ։ ԱԽ քարտուղարը ՔՊ կուսակցության անդամ է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ