copy image url
Ավելին 1 տարի առաջ - 20:37 21-08-2025

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն աշխատանքներ է մեկնարկել երկրաշարժի պարագայում առաջացող ճգնաժամային իրավիճակներում ավելի արդյունավետ հաղորդակցման մեթոդներ կիրառելու համար:

Նշվում է, որ այս համատեքստում թուրքական կողմը աշխատանքներ է տանում Ճապոնիայում կիրառվող մոդելի ներմուծման ուղղությամբ:

Ըստ այդմ՝ նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը, որը թույլ է տալիս քաղաքացիներին հեռախոսով թողնել հաղորդագրություն՝ առանց գիծը ծանրաբեռնելու։

Նախատեսվում է նաև Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունում» (AFAD) ձևավորել ճգնաժամային կենտրոն՝ որտեղից կիրականացվի տարածքի ուսումնասիրում և գնահատում, ինչպես նաև բազային կայանների և անհրաժեշտ միջոցների տեղաբաշխում։

Այս համակարգի մեկնարկով ճգնաժամային իրավիճակներում բնակիչներին տրամադրվելու է անվճար զանգեր կատարելու, SMS հաղորդագրություններ ուղարկելու և ինտերնետային փաթեթներ ակտիվացնելու հնարավորություն։

Նշենք, որ ապրիլի 23-ին Ստամբուլում գրանցված 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ 52 միլիոն քաղաքացիների միաժամանակյա զանգերը հանգեցրել էին հաղորդակցության շուրջ 10 րոպեանոց ընդհատման։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ