copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:10 10-09-2022

Չարլզ III-ը խոստացել է հետևել Եղիսաբեթ II–ի օրինակին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը ելույթ է ունեցել ի հիշատակ Եղիզաբեթ Երկրորդ թագուհու՝ խոստանալով հետևել նրա օրինակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խորապես գիտակցում եմ ինքնիշխանի այս մեծ ժառանգությունը և պարտականություններն ու կարևոր պատասխանատվությունը, որոնք այժմ անցել են ինձ:

Այս պատասխանատվությունը ստանձնելով, ես կձգտեմ հետևել Եղիսաբեթ Երկրորդի այս ոգեշնչող օրինակին, որը փոխանցվել է ինձ ՝ աջակցել սահմանադրական կառավարությանը և հասնել խաղաղության, ներդաշնակության և բարգավաճման թագավորության ժողովուրդների և ողջ աշխարհի տարածքների համար»,- ասել է Չարլզ Երրորդը:

Թագավորը հայտարարել է, որ Եղիսաբեթ Երկրորդը իր երկրի նկատմամբ հավերժական սիրո և անձնուրաց ծառայության օրինակ է եղել:

Դրանից հետո Չարլզ Երրորդը ավանդական երդում է տվել Շոտլանդիայի Եկեղեցին պահպանելու և պաշտպանելու համար ու ստորագրել է երդման փաստաթղթի երկու օրինակ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ