copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 20:03 20-08-2025

Առեղծվածային մահվան դեպք Արարատի մարզում․ Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հայտնել են, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ավագ ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ դին հայտնաբերվել է Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի քրեական ոստիկաններն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են Մասիսի ոստիկանները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից