Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:45 23-12-2022

Հուսով եմ՝ վրաերթի զոհ Սոնայի հորը չեք ասել բացահայտի աղջկադ սպանողին ու գնդակահարի նրան

ՔՊ-ականներն Արցախի շրջափակումից 11 օր անց՝ իրենց քայլերն ու դրանց էֆեկտիվությունը ցույց տալու փոխարեն Դաշնակցությանն են մեղադրում 2013 թ․ ինչ որ սպանություն չբացահայտելու և հանցագործներին չպատժելու համար։ Այսպես է ԱԺ-ում իր ելույթն այսօր սկսել «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը՝ տարակուսանքով դիմելով իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությանը։

«Հերիք չի 4 տարի իշխանության եք ու ոչ մի առաջընթաց չկա իրենց կողմից հիշատակված 2013-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով, որին մենք անընդհատ հետապնդում ենք, նաև Հրաչ Մուրադյանի ընտանիքի միակ խնամակալ որդուն՝ Գևորգ Մուրադյանին 3 ամիս ապօրինի զրկել են ազատությունից և հետն էլ փորձել են եռամսյա հավաքներին հավաքագրել, սա խայտառակություն է։

Հուսով եմ՝ չեք այցելել Նիկոլ Փաշինյանի շարասյան վրաերթի զոհ դարձած Սոնայի հորը ու չեք ասել նրան բացահայտի աղջկադ սպանողին ու գնդակահարի նրան»,- ասել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում