copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:33 08-07-2022

Ոչ միշտ են շունը սպանողին քարշ տալ տալիս

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հետ է կանչվում: Վրաստանի նման կարեւոր երկրում նա դիվանագիտական աշխատանքում չի փայլել, ավելի վաղ էլ չէր փայլում խորհրդարանական աշխատանքում:

Նրա «փառքը» ավելի շատ տարածվել է «շուն խփելու» տարիներին, երբ իր հիմնած «Յունիգրաֆ-Իքս» ընկերության միջոցով գումարներ էր աշխատում՝ քաղաքապետարանի հետ համագործակցությամբ զբաղվելով թափառող շներով: Ասում են՝ նրա փոխարեն Վրաստանում դեսպան է նշանակվելու Աշոտ Սմբատյանը:

Ժամանակին ՀՀԿ-ական պատգամավոր դարձած Ռուբեն Սադոյանը բոլոր իշխանությունների օրոք միշտ լավ է ապրել: Իհարկե, նրան «մարդամեջ» էր գցել Գագիկ Բեգլարյանը, որից հետո նա կարողացավ մանեւրել ու գործերն առաջ տանել: Մանեւրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եւ 4 տարի պաշտոնավարեց: Վաղը հաստատ էլի գործ կունենա՝ տեսակի խնդիր է: Այնպես որ՝ ոչ միշտ են շունը սպանողին քարշ տալ տալիս:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում