Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 17:40 20-08-2025

Վաշինգտոնյան ակտով Նիկոլ Փաշինյանը ստացել է շատ ուժեղ քարոզչական խաղաքարտ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անկասկած է, որ վաշինգտոնյան ակտով Նիկոլ Փաշինյանը ստացել է շատ ուժեղ քարոզչական խաղաքարտ: Հայաստանը չի ստացել խաղաղություն, որովհետեւ խաղաղությունը ակտերով չէ, որ կանխորոշվում կամ որոշվում է, այլ մակրո եւ միկրո մակարդակներում ուժերի հարաբերակցությամբ: Ուժ ասածն էլ միայն ռազմուժը չէ անշուշտ:

Բայց, այսօր ռեգիոնում չկա ոչ մի տեսակի հիմնարար հավասարակշռություն: Իսկ, եթե չկա այդպիսի հավասարակշռություն, ուրեմն չկա նաեւ խաղաղության հաստատուն հիմք, եթե նույնիսկ ստորագրվի խաղաղության մասին ցանկությունների շրջաննակ արտացոլող հարյուր հռչակագիր:
Իսկ կայունության աստիճանը Վաշինգտոնի հռչակագիրը բարձրացրե՞լ է:

Շատերը գուցե հիասթափվեն, բայց կայունության աստիճանը բարձրացել է ոչ թե Վաշինգտոնում, այլ՝ Ալյասկայում:

Վաշինգտոնը Ալյասկայի «շրջանակում» է:

Վերադառնալով խաղաքարտին: Փաշինյանը իսկապես ստացել է քարոզչական ուժեղ խաղաքարտ, իսկ այդպիսի խաղաքարտեր օգտագործելու հմտություն նա ունի, սա անկասկած է:

Նրա քաղաքական ընդդիմախոսները կամ մրցակիցները ունեն թե հմտության հարցում մրցունակության խնդիր, թե նաեւ խաղաքարտերի:

Իսկ պատճառն այն է, որ այդ դաշտում տարիներ շարունակ չի կատարվել այդ խաղաքարտերը մշակելու ուղղությամբ համակարգային հետեւողական աշխատանք:

Աշխատանքի հիմնական խաղադրույքը կատարվել է Փաշինյանի վարկանիշի անկման վրա: Այդ առումով խաղադրույքը իհարկե արդարացել է զգալիորեն, սակայն հարցն այն է, որ միայն դա բավարար չէ: Այլ հարց, իհարկե, թե արդյո՞ք եղել է կամ կա ավելիի ցանկություն»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով