copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 07:15 20-08-2025

Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքել Սիմիդյանի կադրերից Տիգրան Գաբրիելյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի կադրերը մեկը մյուսի հետեւից ազատվում են պաշտոններից։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տարբեր հիմնադրամներում աշխատելուց հետո՝ 2018 թվականից սկսել է պետական պաշտոններ ստանձնել. գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ապա էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ վերջերս ազատվեց ՇՄՆ փոխնախարարի պաշտոնից։ Իսկ ի՞նչ ունեցվածքով համակարգը լքեց Տիգրան Գաբրիելյանը։ Նախկին փոխնախարարը, համաձայն 2024 թվականի հայտարարագրի, 2011 թվականին ձեռք է բերել բնակարան Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Սեփական տրանսպորտային միջոց Գաբրիելյանը չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Lexus մակնիշի մեքենան։ Նրա բանկային ավանդները կազմում են 69 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ գրեթե 11 մլն դրամ, 3,5 հազար դոլար, 1.73 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։ Տիգրան Գաբրիելյանի՝ նախորդ տարվա եկամուտը կազմել է 52 մլն 88 հազար դրամ, որից 15 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է ՇՄ նախարարությունից, իսկ 2 մլն 693 հազարը ՀՀ ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձ է։ Եկամտի մյուս մասը վարկեր են «Ակբա» բանկից եւ «Ամերիաբանկից»։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 895 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ նախկին փոխնախարարը ՊեԿ-ից ստացել է եկամտահարկի վերադարձ։ Տիգրան Գաբրիելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները