copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:00 19-08-2025

Աննա Հակոբյանը Սի Ծինփին կարդալուց հետո կայցելի՞ Տիբեթ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերթական լուսանկարներն է հրապարակել, որտեղ նա գիրք է կարդում։

«Բնականաբար՝ կարդում էի նաև այս արձակուրդի ողջ ընթացքում։ Իսկ ինչո՞ւ եմ հիմա այս մասին գրում և լուսանկարներ հրապարակում: Որովհետև այսօր անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գովազդենք, բարձր հայտարարենք մեր կարդալը, ասել է թե՝ կրթվելը»,- օգոստոսի 18-ին գրել է նա։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Աննա Հակոբյանը կարդում է Սի Ծինփինի գիրքը։

Ընթերցողների մի մասը գիրք է կարդում որպես ժամանց, և բնականաբար, քիչ բան է հասկանում կարդացածից։ Կան ընթերցողներ, որոնք նայում են միայն գրքի նկարազարդումներն ու լուսանկարները կամ կարդում են միայն երկխոսությունները, բաց թողներով նախաբանը, վերջաբանը։ Ոմանց հետաքրքրում է, թե ինչով է ավարտվելու գիրքը։ Ուսուցիչը նախքան կարդալու հանձնարարություն տալը, սովորողին բացատրում է խնդիրը, թե վերջինս ինչո՞ւ պետք է կարդալ հատկապես այդ գիրքը, ի՞նչ է տալու այն սովորողին։ Այս կարգավորումն անում են, որ կարդալը ծառայի կոնկրետ խնդրին։ Ինքնակրթության պարագայում կրթվողն ինքն է սահմանում խնդիրը, այն լուծելու, պարզելու, հասկանալու համար ընտրում ու կարդում այս կամ այն գիրքը։

Իսկ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը կարդում Սի Ծինփին և ի՞նչ կսովորի դրանից։ Այս հարցերը հետաքրքիր են, քանի որ նա վարում է ՔՊ-ի քարոզարշավը, որն ընթանում է «Կրթվելը նորաձև է» արշավի քողի տակ։

Ենթադրելի է, որ գրքի ընտրությունը կապված է նրա՝ Չինաստան առաջիկա այցի հետ։ Հավանաբար՝ նա փորձում է ծանոթանալ չինական քաղաքական մտքին, որ այդ երկրում շփումներում կարողանա հասկանալ չինացիներին։ Այլ վարկածով՝ այս գիրքը նրան հանձնարարել են կարդալ չինացի ուսուցիչները, որոնց մոտ նա պատրաստվում է սովորել առաջիկա ամիսներին։ Այսինքն՝ սա հանձնարարված տնային աշխատանք է։ Եթե այդպես է, ապա բոլոր սովորողները կարող են ընդօրինակել վարչապետի տիկնոջը և լուսանկարներ հրապարակել, թե ինչպես են կատարում իրենց տնային աշխատանքները։

Իսկապես՝ հետաքրքիր է, թե ինչպես հետամնաց, կոմունիստական, հակաքաղաքակրթական երկիրը, որն աղքատության մեջ խեղդվում էր, որի արտադրանքը մի քանի տարի առաջ աղբին հավասար էր, այսօր փորձում է գրավել միջազգային մեծ շուկաներ։ Մի քանի տասնամյակ առաջ՝ Մշակութային հեղափոխության շրջանում, Մաոյից զատ այլ բան կարդացողներին հրապարակավ նվաստացնում էին, կրթվելն այստեղ նորաձև չէր։ Իսկ այսօր հասել են այն մակարդակի, որ Հայաստանի վարչապետի տիկինն է գնում Պեկինի համալսարանում փիլիսոփայություն ուսումնասիրելու։ Այսինքն՝ եթե Աննա Հակոբյանն այս գիրքը կարդալուց հետո հասկանա, թե ի՞նչ է չինական երազանքն, ու դրանից ի՞նչ կարելի է տեղայնացնել ՀՀ-ում, ապա կարող ենք ասել, որ նրա կարդալը ժամանց չէր։

Այս լավատեսության կողքին կա նաև հոռետեսական վարկած։ Մտավախություն կա, թե Սի Ծինփինից վատ բաներ է սովորելու։ Օրինակ՝ կարող է հավանել չինական միակուսակցական, հակաժողովրդավարական համակարգը, արդարացնել գրաքննությունը, բռնաճնշումները ընդդիմախոսների, գործարարների նկատմամբ և այլն։

Պատկերավոր ասած՝ ռիսկ կա, որ Սի Ծինփինի գրքի ընթերցումը լավ չի ավարտվելու, և Աննա Հակոբյանը կարող է ընկնել հակաժողովրդավարական տրամադրությունների տակ ու վատ բաներ անել։ Միաժամանակ՝ կա չհիմնավորված լավատեսություն, որ նա ոչ միայն հավատարիմ կմնա ժողովրդավարական արժեքներին, այլև Չինաստանում գտնվելու ժամանակ կայցելի նաև Տիբեթ, որտեղ ավելի շատ բան կարող է սովորել, քան Պեկինի համալսարանում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը