copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:20 19-08-2025

Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «30 տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ծառայելուց հետո՝ 2023 թվականին Կոլյա Միքաելյանը ստանձնել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Համակարգը լքելուց հետո սա Միքաելյանի առաջին պաշտոնն էր։
Կոլյա Միքաելյանը ամենաստվերային մարզպետն է, ում հաճախ չէ, որ կարող ենք տեսնել մամուլի հրապարակումներում կամ ելույթներ ունենալիս։
Նա ԱԱԾ պահեստազորի գնդապետ է։ Պարգեւատրվել է ՀՀ ԱԱԾ եւ ՊՆ պատվոգրերով, կրծքանշաններով եւ շքանշաններով։ 1995 թվականին անցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներ:
Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ԱԱԾ-ական մարզպետը: Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Կոլյա Միքաելյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն եւ հողամաս Վայք համայնքում։ Գույքերը ձեռք են բերվել 2005 թվականին։
Միքաելյանը 2024 թվականի տարեսկզբին հայտարարագրել է VAZ մակնիշի մեկ մեքենա, տարվա ընթացքում ձեռք է բերել նաեւ LEXUS մակնիշի մեքենա, որն արժեցել է 12 մլն դրամ։ Միքաելյանը տվյալ տարվա ընթացքում օտարել է HYUNDAI մակնիշի մեքենան, որը իր հայտարարագրում մինչ այդ առկա չի եղել. վաճառել է այն 3 մլն դրամով։
Տարեվերջին Միքաելյանն ունեցել է երկու՝ VAZ եւ LEXUS մակնիշի մեքենաներ։
Մարզպետի բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,2 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 950 հազար դրամ։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4,5 մլն դրամ։
Գնդապետ մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից