copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 09:10 19-08-2025

Պաշտոնական Թեհրանը սպասում է Երևանի կողմից նոր երաշխիքների և բացատրությունների. Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի գրառումը.

«Իրանի չքողարկված անվստահությունը

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից տասն օր անց՝ Երևանում է Իրանի նախագահը։
Մասուդ Փեզեշքիանը, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Հայաստան այցելում, հիմնական հանդիպումները կունենա այսօր։

Երևան մեկնելու ճանապարհին նա արդեն հասցրել է հայտարարություն անել՝ արտահայտելով իր երկրի մտահոգությունները։

Փեզեշքյանի խոսքերով․ «Բնականաբար, անհանգստություն և մտահոգություն կա տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, որոնք գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո՝ այլ բան փնտրում։ Մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ նրանք մտնում են այս ճանապարհով, և մենք քննարկումներ կունենանք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»։

Այս ձևակերպումը փաստում է երեք կարևոր հանգամանք․

Իրանը շարունակում է կասկածով վերաբերվել ամերիկյան ներկայությանը և չի ընդունում այն միայն որպես տնտեսական։

Երևանի ներկայիս բացատրությունները Թեհրանին չեն գոհացրել, հակառակ դեպքում քննարկումների անհրաժեշտություն չէր շեշտվի։

Հղումը անցյալի փորձին վկայում է խորքային անվստահության մասին։

Այսպիսով, պաշտոնական Թեհրանը սպասում է Երևանի կողմից նոր երաշխիքների և բացատրությունների՝ ամերիկյան ներկայության բնույթի շուրջ»։

Ձեզ գուցե հետաքրքրի