Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 18-08-2025

Եթե Նիկոլին ու Աննային տեսնեի, կասեի` հայրենասեր լինեն․ չի կարելի այդքան սողալ թշնամու առաջ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը երկարատև արձակուրդից հետո գրառում է կատարել և կիսվել է տեսանյութով։ «Արձակուրդից վերադարձանք Երևան»,- գրել է նա։

Տեսանյութում Փաշինյանն ու կինը միասին շրջում են Երևանի փողոցներում, Փաշինյանը ամառային լայնեզր գլխարկ է կրում: Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ գտնվել է արձակուրդում, իսկ մինչ այդ հուլիսի 18-ից 23-ը ներառյա նույնպես արձակուրդում է գտնվել։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Եթե փողոցում պատահաբար հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին, ի՞նչ կասեիք նրանց»։

Հարցվածների մի մասը նշեց` կասեին, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Հայաստանի մասին մտածեն, որոշներն էլ ասացին, որ կբարևեին նրանց։

«Ոչինչ, չեմ ուզում շփվեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց կասեր, որ դժգոհ է իրենցից։ «Ինչ պիտի ասեմ, կասեմ, որ շատ դժգոհ ենք ձեզնից։ Ձեզ համար լավ ա, մեզ համար վատ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`շատ ասելիք ունի։ «Ասելիքս շատ ա։ Ամենաշատը կցանկանայի ասել, որ որպես հայրենասեր սկսեն մտածել, երկրի համար կտրուկ քայլեր անեն, չի կարելի այդքան սողալ թշնամու դիմաց»,- ասաց նա։

«Դժվար թե հանդիպեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ