Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:53 20-06-2022

Ամենաահավոր բանն է, երբ առողջ, ամուր, հայրենասեր երիտասարդները ներքին թշնամու գնդակին են կյանքը զոհում․ Գեղամ Մանուկյան

«Ամենաահավոր բանն է, երբ առողջ ամուր, հայրենասեր երիտասարդները ներքին թշնամու գնդակին են կյանքը զոհում և ոչ, թե հայրենիքի պաշտպանության համար։ Բայց այս իշխանության համար որևէ մեկը արժեք չունի, դրանից մեկ օր առաջ հայրենիքի համար կյանքը զոհած Հայաստանի զինված ուժերի զինծառայողի անունը մեր պաշտպանության նախարարությունը բարի չգտնվեց հրապարակել, ընդունել այդ լուրը»։

Այս մասին այսօր տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը նաև ասաց, որ այն, ինչ երեկ տեղի էր ունեցել Ապարանում, վստահաբար հնարավոր էր կանխել այն դեպքում, երբ տարբեր մարզերից սեփական իշխանությունը պահելու համար հազարավոր ոստիկաններ չբերվեին Երևան, մնային և պաշտպանեին հասարակական կարգը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից