Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:00 15-08-2025

Թրամփը հայտարարում է՝ դժգոհ կլինի, եթե այսօր Պուտինը չհամաձայնի հրադադարին

Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը Ալյասկայի Անքորիջ քաղաք ուղևորվելիս ինքնաթիռում երկրորդ անգամ է շփվել լրագրողների հետ՝ հայտարարելով, թե ցանկանում է, որ արագ հրադադար հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ գրում է «Ազատություն»-ը։

Դոնալդ Թրամփը նշել է, որ դժգոհ կլինի, եթե այսօր Վլադիմիր Պուտինը չհամաձայնի հրադադարին։ «Չգիտեմ՝ այսօր կլինի՞, թե՞ ոչ, բայց եթե այսօր չլինի, ուրախ չեմ լինի»,- ասել է նա։

«Սա Եվրոպայի հետ կապ չունի,- ասել է Թրամփը՝ հավելելով,- Եվրոպան ինձ չի ասում, թե ինչ անեմ, բայց նրանք, ակնհայտորեն, մասնակցելու են գործընթացին, ինչպես նաև Զելենսկին»։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հիմա գումար չի ծախսում Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, հակառակը, դեռ մի բան էլ գումար է աշխատում՝ ՆԱՏՕ-ից «մեծ, գեղեցիկ չեկեր» ստանալով զենք մատակարարելու համար։ «Բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես այստեղ եմ, որպեսզի դադարեցնեմ սպանությունները»։

Նախագահական ինքնաթիռում առաջին ճեպազրույցի ժամանակ Թրամփն ասել էր, որ Ուկրաինային թույլ կտա, որ իրենք որոշեն՝ տարածքային փոխանակում անե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ ոչ: Նա հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ տա Ուկրաինային, սակայն միայն Եվրոպայի հետ միասին և ոչ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միջոցով: ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել էր՝ եթե Պուտինը չհամաձայնի հրադադարին, կարող է շատ խիստ հետևանքների բախվել:

Ամենից շատ դիտված

23:51 Բնակարանի վա՞րկ, թե՞ ծուղակ Փաշինյանի համար
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
21:19 5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով
22:52 «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանայի վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու
21:39 Հզոր տորնադո՝ Սվերդլովսկում. տասնյակ տներ և մեքենաներ են վնասվել
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:30 Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի արգելում ռուսական ապրանքների ներմուծումը․ Մանասերյանը բացում է փակագծերը
20:39 Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով