copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:22 15-08-2025

Կատարյալ իրավական աբսուրդ․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին

Սամվել Կարապետյանը 55 օրից ավելի կալանավորված է, դա հենց խոսում է նրա մասին, որ սահմանադրական երաշխիքները չեն գործում, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դատական նիստը երկար տևեց, որովհետև շատ բարդ է աբսուրդի դեմ պայքարելը։ Մեզանից յուրաքանչյուրը ստիպված էր բավականին երկար ներկայացնելու այս կատարյալ իրավական աբսուրդի բոլոր նրբերանգները»,-ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի որոշմամբ գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց:

Վարդևանյանն ասաց, թե շուրջ 10 ժամ տևած նիստի ընթացքում վարույթ իրականացնող մարմինը որևէ մի իրավական փաստարկ, որը վերաբերելի կլինի Սամվել Կարապետյանին, չի ներկայացրել։

«Հենց այդ նույն իրավապահ համակարգի «ջանքերի» արդյունքում է, որ 55 օրից ավելի է՝ ակնհայտ ապօրինի կալանքի հետ գործ ունենք»,-ասաց Վարդևանյանը։

Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հայտնեց, որ մեղադրանքի հիմքում գոյություն չունի որևէ կոնկրետ ապացույց, որով կարող են հիմնավորել, որ Սամվել Կարապետյանը կատարել է այս կամ այն հանցանքը։

«Այս քրեական գործն ամբողջությամբ քաղաքական է, չունի որևէ իրավական ապացույց»,-ասաց Ֆերոյանը։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից