copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:15 11-08-2025

Բերում ա ակտը, խելոք վերցնում եմ ու գնում․ 100 մետր էն կողմ 2-րդ պարեկն է կանգնեցնում

Ալմաստ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տուգանեցի՜ն։
Իմ հերթն էլ եկավ հանդիպելու անօրինությանը։

Իմ համար խելոք 100 կմ/ժ արագությամբ Ավետիս հետ զրուցելով գնում էինք Սևանի կողքով։ Ավետին պատմում էի Սևանի մակարդակը ինչքան է, անվան ծագումնաբանությունը ու ձեռքով ցույց եմ տալիս Սևանավանքի տեղը։ Մեկ էլ մեր հարգարժան Տիգրան Մելոյանը կանգնեցրեց ասելով, որ ես հեռախոսով եմ խոսացել։ Բացում եմ հեռախոսս ու ցույց տալիս վերջին զանգս` մոտ քսան րոպե առաջ։ Ասում եմ որ երեխային Սևանի մասին եմ պատմում։

֊ Տիկին Ալմաստ կարո՞ղ ա Տիկ֊տոկ էիք նայում, ես տեսա ձեր ձեռքը օդում էր։ Պետք է ղեկը երկու ձեռքով բռնել։ (թե տենց օրենք կա, բայց որ գլուխը քոր է գալիս, ի՞նչ են անում, կամ քիթը ո՞նց են սրբում)։

Բացատրում եմ, որ այո ձեռքով ցույց էի տալիս եկեղեցու տեղը, ասում ա` խի ձեր երեխան քանի՞ տարեկան ա, որ այդքան հասկանա։

Տեսագրությունը իհարկե չկար, բայց ասում ա.
֊ Մենք որ տեսել ենք ուրեմն տենց ա։ Դուք չեք կարող մեր խոսքը որպես հիմք չընդունել։

Մտածում եմ, երևի Տիգրանի մաման մեքենա քշելու ժամանակ տիկտոկ է թերթում, մանկական տրավմա ունի ու սպասում եմ գրեն, տան։
Բերում ա ` ձեռքի օգտագործմամբ հեռախոսից օգտվելու ակտը։ Խելոք վերցնում եմ ու գնում։
100 մետր էն կողմ երկրորդ պարեկն է կանգնացնում։

֊Խախտում ե՞մ արել։
֊Միանշանակ։
֊ Ձեռքի օգտագործմամբ հեռախոսից ե՞մ օգտվել։
֊ Այո։
֊ Չեղավ ընկեր ջան, դրա համար հինգ րոպե առաջ արդեն անհիմն տուգանել են։
֊ Հա Դե մի նեղվեք, մեկ ա ձեր բալերը լրիվ են, մի տուգանքից բան չի լինի։

Բալերը ձեր գլխին հարգելի Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia։
Չեմ ստորագրել, բողոքարկելու ընթացակարգը ասեք էլի։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից