Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:13 10-08-2025

Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: