copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:52 09-08-2025

Եթե ԱԺ-ն նախաձեռներ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնողներից է, ընդգծում է՝ եթե Ազգային ժողովը ժամանակին նախաձեռներ Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ խուսափել այն աղետներից, որոնք պատուհասեցին մեր երկրին։

«Եթե 2022 թվականի օգոստոսի 23-ից հետո Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել 2022 թվականի սեպտեմբերի հարձակումը Հայաստանի վրա։

Եթե 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության ստորագրումը, որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին։

Եթե 2023 թվականի հունվարին Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել Արցախի շրջափակումն ու վերջնական կորուստը՝ սեպտեմբերի վերջին։

Եթե 2024 թվականի մայիսին, «Սրբազան պայքարի» ժամանակ, Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել Տավուշից ռազմավարական դիրքերի հանձնումն Ադրբեջանին, Սահմանային հանձնաժողովների կանոնակարգի ընդունումն ու դրա վավերացման ողջ գործընթացը։

Եթե 2025 թվականի մայիսին, «Արթուն ենք» նախաձեռնության առաջարկություններով Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Վաշինգտոնում։

Հայաստանը խորհրդարանական երկիր է, որտեղ ժողովրդի կողմից ընտրված միայն իշխանության մարմինը Ազգային ժողովն է։ Ազգային ժողովն է հաստատում կառավարության գործունեության ծրագիրը, վերահսկում դրա կատարման ընթացքը և իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։

Այսօրվա իրավիճակի գլխավոր պատասխանատուն Ազգային ժողովի բոլոր պատգամավորներն են, որոնց ամբողջական ցանկը հասանելի է www.parliament.am պաշտոնական կայքում»,- սոցցանցի իր էջում գրել է Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից