copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 14:37 09-08-2025

Նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․

«Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգթոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը։

Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։ Հերթական դավադիր քայլերն արվեցին. բայց միևնույնն է խաղաղության պայմանագիր Ալիևը չստորագրեց։ Խեթ-խեթ նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր. արա իմ հայրը սրա՞նց է պարտվել։ Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից