copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:30 25-01-2021

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԱՎԵՐԻ ՎՐԱ ԿՐԱԿ ԲԱՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱ

Չինաստանի ծովային ոստիկանությունը (առափնյա պահպանությունը) փետրվարի 1-ից լիազորություններ կստանա կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Չինաստանի «Տենսյուն սինվեն» լրատվական պորտալը հունվարի 25-ին հայտնել է, որ դա հետևում է ՉԺՀ-ի Ծովային ոստիկանության մասին ընդունված օրենքից:

«Վտանգավոր իրավիճակների դեպքում, որոնք կծագեն օտարերկրյա կազմակերպությունների և մասնավոր անձանց կողմից ծովում հակաիրավական գործողությունների կամ պետական ինքնիշխանության, սուվերեն իրավունքների կամ իրավասության դեմ ոտնձգությունների հետևանքով, ծովային ոստիկանության մարմինները սույն օրենքին, այլ իրավական ակտերին և որոշումներին համապատասխան օժտված են իրավունքով, այդ թվում՝ զենք կիրառելու, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու այդ խախտումների կանխման և վտանգի վերացման համար»,- մեջբերում է պորտալն օրենքի տեքստից:

Այդ իրավական ակտի համաձայն՝ ՉԺՀ-ի ծովային ոստիկանությունը կարող է հրազեն կիրառել այն դեպքերում, երբ կասկածյալները զենք, ռազմամթերք, պետական գաղտնիք ներկայացնող նյութեր, թմրամիջոցներ և այլ իրեր են ապօրինի փոխադրում ու հրաժարվում են ենթարկվել: Զենքի կիրառումը թույլատրվում է նաև այն դեպքում, երբ օտարերկրյա նավն ապօրինի տնտեսական գործունեություն է վարում ՉԺՀ-ի ջրատարածքում, չի ենթարկվում հրամաններին և անտեսում է զննում կատարելու պահանջները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում