copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:05 09-08-2025

Խաղաղությունը հաստատված է, ՀՀ-ն ապաշրջափակվում է, միլիարդների օգուտ է լինելու․ Փաշինյան

ԱՄՆ-ում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է, ընդ որում՝ հաստատված է մեր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանակներում»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանն ապաշրջափակվում է։

«Մի դարակազմիկ իրադարձություն, Հայաստանին միլիարդների օգուտ է լինելու, որը բերելու է անվտանգության նոր շերտ»,- ասաց նա։

«Մենք իրար հետ դժոխքի միջով ենք անցել, ես համոզված եմ, որ տեղի կունենա ՀՀ բոլոր քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ, որը կլինի ոչ պակաս կարևոր հեղափոխություն մեր երկրի ապագայի տեսակետից։

Փա՛ռք նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- հավելեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին