copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 09:22 09-08-2025

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ․ Ալիև

Ես վստահ եմ, որ այսօր Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:

«Ինչպես ձեզ հայտնի է, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը», որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,-ասել է Ալիևը։