copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 09:15 09-08-2025

Թուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին և Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված հռչակագրին։

ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ արձանագրված առաջընթացը և Վաշինգտոնում այսօր (օգոստոսի 8-ին) դրա վերաբերյալ կատարված հանձնառությունը։

Միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի սրման այս փուլում այս քայլը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման համար։ Մենք գնահատում ենք այս գործընթացում ԱՄՆ վարչակազմի ներդրումը։

Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու խաղաղության և բարեկեցության։ Թուրքիան կշարունակի աջակցել այս հնարավորությունը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքներին և կանգնել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերի կողքին»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել