Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 08-08-2025

Մեռելների ոսկորներին էլ հանգիստ չեն տա. արթիկցին` Հայրենական պատերազմի հուշարձանի տեղափոխման մասին

Արթիկում վերականգնման պատրվակով հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են։ Օրերս այս թեմային անդրադարձել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Մելքոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Արթիկ համայնքի ղեկավարությունը նախապատրաստվում է ապամոնտաժել և տեղափոխել Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ Սա արդեն միայն վարչական ինքնագործունեություն չէ։ Սա համակարգային քաղաքական վարք է, որն ունի կոնկրետ նպատակ՝ ազգային հիշողության ջնջում»։

Oragir.News-ի լրագրողն է եղել Արթիկի հայրենական պատերազմի հուշարձանի պուրակում, զրուցել քաղաքացիների հետ։

Վարդան Մինասյանը հուշարձանի ապամոնտաժման հարցում միտում է տեսնում։ Ասում է` ամենայն հավանականությամբ այս ամենը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար է արվում։ «Մեռելների ոսկորներին էլ հանգիստ չեն տա, ես շատ դեմ եմ, որ հուշարձանն ապամոոնտաժվի»,-ասում է արթիկցի տղամարդը։

Նշենք, որ Արթիկի համայնքապետարանը որևէ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել, օրեր առաջ Oragir.News-ին հայտնեցին, որ առաջիկայում ասուլիս են հրավիրելու։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին