copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:20 06-08-2025

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան և ևս 2 հոգի ձերբակալվել են. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:

Քննչական բաժնում էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի ունեցած քաշքշուկի, վիճաբանության փաստով:

Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Պարոնյան փողոցի 1 հասցեի մոտ 3 քաղաքացի վիճաբանում և միմյանց քաշքշում են:

Պարեկները մոտենում են նշված անձանց, հայտնաբերում, որ նրանցից մեկի ճակատային հատվածում վնասվածք կա:

Նշված անձինք մարմնական վնասվածք հասցնելու կասկածով պարեկների կողմից ձերբակալվում ու տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Տտեղափոխված անձինք են Երևանի բնակիչներ 48-ամյա Արթուր Միրումյանը, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանը և 30-ամյա Շանթ Բագրատյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը նախկին ԲՀԿ անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը